2016-ի 2-րդ կիսամյակում Հայաստանի ԱԳՆ-ն Մերձավոր արեւելքում 581 անձնագիր է տրամադրել: Այս մասին Կառավարության օգոստոսի 4-ի նիստի ժամանակ հայտնել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Ամենաշատ անձնագրերը տրվել են Սիրիայում՝ Դամասկոսի դեսպանատան միջոցով՝ 349, Հալեպի հյուպատոսարանի միջոցով ՝ 150: Լիբանանում ՝ 150, Իրաքում՝ 19:
Անձնագրերը տրամադրվում են էթնիկ հայերին, որոնք ցանկանում են քաղաքացիություն ստանալ: Նրանց համար անձնագրերի դիմաց պետական տուրքերը պետությունն է վճարում՝ հաշվի առնելով հակամարտությունների պատճառով այդ տարածաշրջանում մեր հայրենակիցների բարդ դրությունը: Պետտուրքերի մասով կառավարության փոխհատուցումը 2016 –ի երկրորդ կիսամյակում կազմել է մոտ 36.5 մլն դրամ ( շուրջ 76 հազար դոլար):





























