Օգոստոսի 6-ին Երեւանում հարգանքի տուրք են մատուցել ի հիշատակ Հիրոսիմայի միջուկային ռմբակոծության զոհերի: Միջոցառումը տեղի է ունեցել Երեւանի մանկական զբոսայգում տեղադրված Խաղաղության քար հուշարձանի մոտ: Դա 188 սալերից մեկն է, որ հանվել է պայթյունի էպիկենտրոնից 200 մետր հեռավորությամբ գտնվող Այոի գետափի մերձակայքով անցնող երկաթուղու գծից:

Հուշարձանի վրա գրություն կա. «Թող այս բոլոր հոգիները հանգիստ ննջեն, որ մենք այլեւս չաըը չկրկնենք»: Միջոցառմանը մասնակցել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյձի Թագուչին:

1945-ի օգոստոսի 6-ին ամերիկյան B-29 Enola Gay-ի  կողմից (անձնակազմի հրամանատարն էր գնդապետ Փոլ Թիբեթսը) Հիրոսիմայի վրա նետված ուրանային՝ «Փոքրիկ» ծածկանվամբ ռումբի պայթյունի հետեւանքով մեկ ակնթարթում զոհվեց 70-ից մինչեւ 100 հազար մարդ: 1945-ի վերջին մահացածների թիվը հասավ 140 հազար մարդու: Օգոստոսի 9-ին ԱՄՆ-ը նետեց միջուկային երկրորդ ռումբը Նագասակիի վրա: Զոհվեց 60-80 հազար մարդ: