Մոսկվայում հայտարարվել է վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակը՝ շատ բարձր օդի ջերմաստիճանի ու հրդեհների առաջացման ռիսկի պատճառով: Այս մասին են վկայում կանխատեսումները, որոնք ներկայացված են Ռուսատանի Հիդրոմետկենտրոնի կայքում, փոխանցում է Lenta–ն:

Օդերեւութաբանների տվյալներով, օգոստոսի 6-ին Մոսկվայում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 30 աստիճան: Ժամանակ առ ժամանակ ամպամած կլինի, բայց տեղումներ չեն կանխատեսվում: Կիրակի մայրքաղաքում ու Պոդմոսկովյեում ավելի շոգ կլինի՝ մինչեւ 33 աստիճան:

Վերջին ամիսներին Մոսկվայում մի քանի անգամ հայտարարել են վտանգի նարնջագույն մակարդակ, որը նշանակում է, որ եղանակային պայմանները իրական սպառնալիք են ներկայացնում: