«Սասնա ծռերի» անդամներին աջակցելու համար կազմակերպվող ցույցերի «Հակաճգնաժամային խորհրդի» անդամ Եղիշե Պետրոսյանը կարծում է, որ իր եւ խորհրդի այլ անդամների նկատամամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: NEWS.am-ի հետ զրույցում Եղիշե Պետրոսյանը նշեց, որ իրեն անհիմն էին ձերբակալել եւ հանցակազմի բացակայության պատճառով էլ շուտով ազատ արձակեցին:
«Անհիմն, առանց հանցակազմի ձերբակալել էին եւ հանցակազմ չգտնելով՝ ազատ արձակեցին: Մեր նկատմամաբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Կարծում եմ, որ ոչ միայն իմ, այլեւ՝ խորհրդի այլ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»,-ասաց Եղիշե Պետրոսյանը:
Նա նշեց, որ «Հակաճգնաժամային խորհրդի» անդամներին իշխանությունները կալանավորել են մեկուսացնելու համար. «Մեկուսացրել են տղաներին, ամեն ինչ արեցին, որ ցույցեր, բողոքի ակցիաներ չկազմակերպվեն»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով ձերբակալված երաժիշտ Եղիշե Պետրոսյանի նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցվել:





























