Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օգոստոսի 2-ին Ադրբեջանում այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը նշել է. «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաեւ իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»:
«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների եւ վերաբերմունքի դիտարկում անցկացնի եւ կապ ապահովի բանտարկյալների եւ նրա հարազատների միջեւ»,- ասել է Էթերի Մուսայելյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին։





























