Թուրքիայում հեղաշրջման փորձի հետ կապված օտարերկրյա տասը քաղաքացի է ձերբակալվել: Այդ մասին օգոստոսի   8-ին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, հայտնում է  Reuters գործակալությունը:

Թուրքիայի փոխվարչապետը միաժամանակ չի ճշտել ձերբակալվածների քաղաքացիությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ավելի վաղ Քուրթուլմուշը հայտնել էր, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած  216 զինվորական առաջվա պես հետախուզման մեջ է գտնվում, նրանց թվում ինը գեներալ կա: 

Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում ապստամբների խումբը ռազմական հեղաշրջման փորձ է իրականացրել: Հիմնական դիմակայությունը ծավալվել է Անկարայում եւ Ստամբուլում:   Վերջին տվյալների համաձայն, Թուրքիայի 246 քաղաքացի զոհվել է, չհաշված ապստամբներին, ավելի քան 2 հազար քաղաքացի վնասվածքներ է ստացել, ապստամբությունը ճնշվել է: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրել են Ֆետհուլլա Գյուլենին եւ ԱՄՆ-ից պահանջել են արտահանձնել նրան: Ինքը` Գյուլենը դատապարտել է ապստամբությունը եւ հայտնել, որ կապ չունի դրա հետ: