Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու համար կալանավորված Սամսոն Գաբրիելյանի կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զորույցում ասաց պաշտպան Հովիկ Արսենյանը՝ նշելով, որ որոշումը կայացվել է օգոստոսի 9-ին:
«Ենթադրությունների հիման վրա կալանավորել են ու հիմա անհիմն կալանքի տակ են պահում: Հուլիսի 19-ին Սարի թաղ է գնացել, մարդիկ կասկածել են, թե ծպտյալ ոստիկան է, ինքն էլ սարիթաղցիներին վստահեցնելու համար զանգել է Պավել Մանուկյանին եւ նրան ասել, որ շրջապատված են: Ասել է՝ ներքին զորքերը շրջապատել են ձեզ, հնարավոր է գրոհեն, ասել է գիտեմ, ասել է՝ հնարավոր է թույնեն, ասել է՝ գիտեմ: Պատկերացնո՞ւմ եք՝ քանի նման բովանդակությամբ զանգեր են եղել»- ասաց պաշտպանը:
Հովիկ Արսենյանը նշեց, որ Սարի թաղում անկարգությունների գործով կալանավորված Դավիթ Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ նույնպես դիմել է Վերաքննիչ դատարան:





























