Գորիի վարչատարածքի Երթաշեն գյուղում փայտամշակման խոշոր գործարան է այրվում, հայտնում են վրացական հեռուստաընկերությունները:

Դեպքի վայր է ժամանել մոտ 10 հրշեջ բրիգադ, ինչպես նաեւ լրացուցիչ փրկարարական բրիգադներ մոտակա քաղաքներից: Հրդեհի բռնկման պատճառն առայժմ անհայտ է , տուժածների մասին եւս չի հաղորդվում:

«Արդեն մեկ ժամից ավելի է փորձում են հրդեհը մարել: Վտանգ կա, որ կրակը կարող է արագ տարածվել դեպի մոտակա շենքեր, բացի այդ՝ կից գտնվում է գազի կայանը»,- փոխանցում է «Իմեդի» հեռուստաընկերությունը: