Օքսֆորդշիրի վայրի բնության այգում երեք ասիական կորյուն է ծնվել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ բրիտանական այգում վերջին անգամ նման բան էր տեղի ունեցել 46 տարի առաջ: Քալին, Սիթան ու Սոնիկան արդեն խաղում են առյուծ մայրիկի հետ եւ վայելում են այգու այցելուների սերը:





























