Թեհրանի բնակիչը ինքնասպանության փորձ է կատարել քաղաքապետարանի մուտքի մոտ: Այս պահին բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին բազմաթիվ ականատեսների աչքի առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

40-ամյա թեհրանցին, որի անունը չի հաղորդվում, նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ նրա նպաստ ստանալու դիմումը մերժվել էր: Տղամարդը հույս ուներ գումար ստանալ աղջկա հարսանիքի ծախսերը հոգալու համար: