Շվեյցարիայում ուղեւորատար գնացքի վրա հարձակված 27-ամյա տղամարդը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հիվանդանոցում մահացել էր միջադեպի զոհերից մեկը: Հաղորդվում էր, որ հարձակված տղամարդը շվեյցարացի է, ներգաղթյալ չէ, չունի քրեական անցյալ:

Միջադեպից տուժել է 6 մարդ: