Ճապոնիայում անսովոր շոգ եղանակի պատճառով հանգստյան օրերին մոտ 850 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ շաբաթ եւ կիրակի օրերին որոշ պրեֆեկտուրաներում ջերմաստիճանը հասել է 38 աստիճանի:  Հիրոսիմայի պրեֆեկտուրայում գրանցվել է 37.6 աստիճան տաքություն, իսկ Օսակա, Ֆուկոկա եւ Տակամացու քաղաքներում՝ 36 աստիճան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: