Նյու Յորքի Քվինսի շրջանում անհայտ անձը կրակել է Ալ Ֆուրկան մզկիթի իմամի եւ նրա օգնականի վրա:
55-ամյա Մուալամա Ակոնջին եւ նրա օգնական 64-ամյա Թհարա Ուդդին վիրավորվել էին օգոստոսի 13-ին մզկիթից ոչ հեռու:
Նրանք երկուսն էլ հիվանդանոցում մահացել են, փոխանցում է «Մեդուզան»:
Ըստ վերջին տեղեկությունների՝ հրաձիգը մոտեցել էր զոհերին հետեւից եւ կրակել նրանց գլխին: Ակոնջան 1000 դոլարի չափ գումար է ունեցել, սակայն հանցագործը փողը չէր տարել:





























