Մարմնամարզիկ Օսկար Պիստորիուսը, որը դատապարտվել է ընկերուհու սպանության մեղադրանքով, հայտարարել է, որ բանտի բուժքույրերը փորձել են թունավորել իրեն, փոխանցում է Mirror-ը:
Մարզիկը բողոք է գրել երեք բուժքույրերի դեմ եւ բանտի ղեկավարությունից խնդրել է իրեն տեղափոխել այլ հաստատություն, սակայն մերժում է ստացել:
Մի քանի օր առաջ Պիստորիուսին հիվանդնանոց էին տեղափոխել դաստակին դանակի հարվածից ստացած կտրվածքներով: Մարզիկն այդ ժամանակ ասել էր, թե ինքն է վնասվել՝ մահճակալից ընկնելով:
Սակայն աղբյուրների փոխանցմամբ՝ մարզիկն ինքն է վնասել դաստակը: Նրա խուցը խուզարկելիս ածելի էին գտել:





























