Գերմանիայում՝ փախստականների ճամբարում, հրդեհ է բռնկվել: Միջադեպից տուժել է 10 մարդ, հայտնում է Bild-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ վնասվել է 20 բնակելի կոնտեյներ: Հրդեհի պատճառն անհայտ է, սակայն քննիչները ստուգում են դիտավորյալ հրդեհելու վարկածը:

«Բռնկման օջախը ներսում է եղել»,- ասել են արտակարգ իրավիճակների ծառայությունից:

Տուժածերի մեծ մասը թունավորվել է այրված գազմից:

Կենտրոնում բնակվում է մոտ 800 մարդ: