Վաշինգթոնի արվարձանում գազի պայթյունից զոհվածների թիվը հասել է 4-ի, եւս 8-ը անհետ կորած են համարվում, հայտնում է CBS-ն:

Կենցաղային գազի պայթյունը հնչել էր օգոստոսի 11-ին բնակելի բազմաբնակարան շենքում: Պայթյունի հետեւանքով անօթեւան է մնացել 100 մարդ, որոնց ժամանակավորապես տեղավորել են գրադարանում:

Ավելի վաղ հաղորդվում էր 3 զոհի մասին: