Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսության Հերն Բեյ քաղաքում ավիաշոուի ժամանակ թեթեւշարժիչանի օդանավն ընկել է ջուրը: Այս մասին հայտնում է KentOnline-ը: Միջադեպի հետեւանքով չի տուժել ո՛չ օդաչուն, ո՛չ հանդիսատեսը:
Ականատեսները շտապել էին լողափ, որպեսզի օգնեն օդաչուին դուրս գալ ինքնաթիռի միջից: Դեպքի վայր են ժամանել առափնյա ծառայության աշխատակիցները, փրկարարները, հրշեջները, շտապ օգնության ուղղաթիռները:
Ավելի ուշ օդաչուին հաջողվել էր հանել ջրից:





























