ԱՄՆ Լուիզիանայի նահանգում խոշոր ջրհեղեղի գոտուց տարհանվածների թիվը հասել է 7 հազարի: Այս մասին ասել է նահանգապետ Ջոն Էդվարդսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նախազգուշացրել է, որ տարերային աղետը չի վերջացել: Նահանգի որոշ շրջաններում ջրի մակարդակն իջել է, սակայն մյուսներում՝ ընդհակառակը, բարձրացել: Այդ կապակցությամբ նահանգապետը բնակչությանը խորհուրդ է տվել խուսափել զբոսանքներից անգամ եղանակի բարելավման դեպքում:
Վատ եղանակային պայմաններ են նաեւ Ալաբամայի եւ Միսիսիպիի նահանգներում: Միսիսիպիի որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել:
Հիշեցնենք, որ Լուիզիանայում հեղեղներից զոհվել է 3 մարդ:

































