Ամերիկյան HEI Hotels & Resorts հյուրանոցների ցանցի 20 հյուրանոցներում տասնյակ հազարավոր վճարային քարտերից տվյալների արտահոսք է գրանցվել, հայտնում է Reuters–ը։
Գործակալության տվյալներով՝ HEI Hotels & Resorts հյուրանոցային ցանցի վճարային համակարգերում հունիսին վնասակար ծրագիր էր հայտնաբերվել, որն ակտիվացել էր 2015–ի մարտից։ Այն թույլ է տվել քաշել քարտերի սեփականատերերի տվյալները, այդ թվում՝ պաշտպանիչ կոդերը։
Այսպիսով՝ հարվածի տակ է հայտնվել 12 Starwood, 6 Marriott, 1 Hyatt եւ 1 InterContinental հյուրանոց։





























