ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լուիզիանայի նահանգը տարերային աղետի գոտի է հայտարարել։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնստը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Նախագահը Լուիզիանայի նահանգը տարերային աղետի գոտի է հայտարարել եւ կարգադրել է դաշնային միջոցներ հատկացնել տեղի իշխանություններին փոթորիկներից եւ հեղեղներից տուժած շրջանների վերականգնման համար»,– նշել է Էռնստը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուիզիանայի նահանգում խոշոր ջրհեղեղի գոտուց տարհանվածների թիվը հասել է 7 հազարի։
Վատ եղանակային պայմաններ են նաեւ Ալաբամայի եւ Միսիսիպիի նահանգներում: Միսիսիպիի որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել:
Հիշեցնենք, որ Լուիզիանայում հեղեղներից զոհվել է 4 մարդ:





























