ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի հյուսիսում մոտ 4 հազար մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառով, հայտնում է AP–ը։

Լեյքի շրջանում բռնկված հրդեհը հասել է Լոուեր Լեյք քաղաքին, որը Սան Ֆրանցիսկոյից 145 կմ հեռավորության վրա է։ Իշխանությունների փոխանցմամբ՝ կրակն արագ տարածվել է չոր եղանակի պատճառով։ Կրակի մակերեսը մեծացել է 13 քառ/կմ–ով։ Քաղաքի վրա ծխի թանձր ամպ է կախված, այրվել են փոստի շենքն ու մի քանի գրասենյակ։

Հրշեջները հաստատել են, որ կրակն ավերել է 10 տուն։ Քլիրլեյք բնակավայրը, որտեղ բնակվում է 15 հազար մարդ, տարհանվել է։