Քալիֆորնիայի Գլենդել հայաշատ քաղաքում երեկ՝ օգոստոսի 14-ին բողոքի ակցիա էեղել ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի։
Մի քանի հարյուր հայեր՝ խմբի անդամների նկարներով, դրոշներով եւ պաստառներով բողոքի ակցիա են արել Հայաստանի հյուպատոսարանի մոտ, պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ աջակցություն հայտնել Հայաստանի բնակչությանը։
Ցուցարարները նաեւ պահանջել են Սերժ Սարգսյանի հրաժարականը։
Ակցիան լուսաբանել են Քալիֆորնիայի KTLA եւ ABC7 հեռուստաալիքները։





























