Ֆրանսիայի հարավում առնվազն 40 մարդ տուժել է խուճապի պատճառով, որն առաջացել էր պայթուցիկ խաղալիքների պայթյուններից, որոնք անցորդները հնարավոր ահաբեկչություն էին կարծել, հայտնում է   Europe 1 ռադիոկայանը:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի տեղի ժամանակով  22.30-ին` Անտիբ համայնքի Ժուան լը Պեն քաղաքում: Անհայտ անձինք մեքենայից մի քանի պայթուցիկ խաղալիք են նետել, անցորդները պայթյունների ձայները հնարավոր ահաբեկչության տեղ են դրել: Հրշեջները տուժածներին տեղում օգնություն են տրամադրել: 

«Համընդհանուր խուճապ էր, կանայք լաց էին լինում, ոմանք էլ ուշաթափվել էին, բոլորը պառկած էին սեղանների տակ, դեմքով դեպի գետին: Մարդիկ փողոցից դուրս էին գալիս գոռոցներով թաքնվելու զուգարաններում կամ բարերի վաճառասեղանների հետեւում:  «Սա ահաբեկչություն է, սա ահաբեկչություն է», — ռադիոկայանի եթերում ասել է ռեստորաններից մեկի տերը: 

Ոստիկանությունն ուսումնասիրում է անվտանգության տեսախցիկների արած լուսանկարներն ու տեսագրությունները միջադեպի հնարավոր մեղավորներին պարզելու համար: