Ռազմական ուղղաթիռը, որը կիրակի կորել էր Թաիլանդի հյուսիսում, ջախջախվել է: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը` վկայակոչելով երկրի Զինված ուժերում աղբյուրին:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ ուղղաթիռում գտնված բոլոր հինգ մարդիկ, այդ թվում` երկրի ԶՈՒ դիվիզիաներից մեկի հրամանատար գեներալ-մայոր Նոպպորն Ռուանչանը, զոհվել են:
Բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ եղանակային պայմանների պատճառով վատ տեսանելիությունը կարող էր աղետի պատճառ հանդիսանալ։




























