Հոլիվուդյան ֆիմերի հասույթները փոքր-ինչ ավելի են 2015-ի ռեկորդային ցուցանիշներից, սակայն դրա հետ մեկտեղ 2016-ի ամառը դարձել է Հոլիվուդի ամենաձախողված շրջանը, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ներկայումս նույն քանակի հիթ է թողարկվել, ինչ անցյալ տարի: Սակայն շատ ավելի մեծ թվով ձախողումներ եւ «չափավոր հիասթափություններ» են եղել: Օրինակ՝ կինոստուդիաների մեծ ակնկալիքները չեն արդարացրել այպիսի ֆիլմեր, ինչպիսին են՝ «Սպիտակաձյունիկը եւ որսորդը-2», «Նինձյա կրիաներ-2», «Անկախության օր. Վերակենդանացում», «Տարզան: Լեգենդ» եւ «Ուրվականների որսորդները» ֆիլմերը:
Այդ ֆիլմերից մեծ մասի արտադրության վրա ծախսվել է 100 մլն դոլարից ավելի, դրանցից որոշների՝ գրեթե 200 մլն դոլար: 2016-ին արդեն 15 «խոշորբյուջետային հիասթափություններ կամ ձախողումներ» կային՝ ի տարբերություն 2015-ի նույն ժամանակահատվածի ութի:





























