Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության գրասենյակներում խուզարկություններ են կատարվում: Այդ մասին հայտնել է գերատեսչության ղեկավարի օգնական Օլեգ Սլոբոդյանը, հայտնում է   «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:  

«Զինված մարդիկ փորձել են արգելափակել այն ծառայության կառավարման կենտրոնի աշխատանքը, որը կառավարում է պետական սահմանը պահպանող ստորաբաժանումները: Բարեբախտաբար, նրանց դա չի հաջողվել: Այժմ խուզարկություններ են ընթանում երեք տարածքում», — հայտնել է նա:

Նրա խոսքով, խուզարկությունն իրականացնում են ՆԳՆ-ի  «Կորդ» հատուկ ստորաբաժանման եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի դեպարտամենտի աշխատակիցները: