Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ Թուրքիայի ղեկավարությունն իրեն հաշիվ է տալիս, որ համագործակցում է ահաբեկչական խմբավորումների հետ: Այդպիսին է ԳԴՀ-ի կառավարության գրավոր պատասխանը Ձախերի կուսակցության խորհրդարանական հարցմանը, հայտնում է  ARD-ը:

«Մերձավոր եւ Միջին Արեւելքում իսլամիստական եւ ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցությունը, դաշնային կառավարության գնահատականով, թուրքական կառավարության գիտակցված քաղաքականությունն է եւ նախագահ (Ռեջեփ Թայյիփ) Էրդողանի ակտիվ աջակցությանն է արժանանում», - հայտնում է ARD-ը: