Ավազակախումբը, որի կազմում 38 մարդ կար, ՉԺՀ-ում դատապարտվել է հնագույն դամբարանների կողոպտման համար, հայտնում է Սինհուա գործակալությունը` վկայակոչելով դատարանին:
Լյոնին նահանգում Բենսի քաղաքի դատարանի որոշման համաձայն, ավազակախմբի Ու Անցզե անունով պարագլուխը դատապարտվել է 11 ու կես տարվա ազատազրկման, ավազակախմբի մնացած անդամները մեկից մինչեւ տասը տարվա պատժաժամկետներ են ստացել:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ավազակախումբը մասնակցել է հնագույն դամբարաններից առարկաների գողության 36 դեպքի, ներառյալ այն դամբարանները, որոնք պետական պահպանության տակ են: Ավազակախումբը գործել է 2006-ից 2014 թվականներին:





























