Եվրամիությունից Մեծ Բրիտաիայի դուրս գալը պետք է տեղի ունենա մինչեւ 2019-ին Երոպական խորհրդարանի ընտրությունները: Այս մասին օգոստոսի 16-ին Reuters գործակալության հետ զրույցում հայտարարել է Գերմանիյի ԱԳՆ Երվրոպայի հարցերով պետնախարար Միխաել Ռոտը:

Գերմանացի քաղաքական գործչի խոսքով՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մեխանիզմի գործարկումից հետո, որը նախատեսված է Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածով, Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ պետք է լուրջ բանակցություններ սկսվեն:

«Brexit-ն առավելություն է ստացել, քանի որ հաղթեց, եւ հաջորդ Եվրախորհրդարանում բրիտանացի պատգամավորներ չեն կարող լինել»,- ասել է Ռոտը՝ նշելով, որ կցանականար Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ միջեւ «որքան հնարավոր սերտ» հարաբերություններ տեսնել: Նա նաեւ չի բացառել Լոնդոնին «եվրոպական համայնքում հատուկ կարգավիճակ» տրամադրելու հավանականությունը: