Արջը կնոջը պատառոտել է ճապոնական սաֆարի-այգում: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաընկերությունը:
Պատահարը տեղի է ունեցել Գումմա պրեֆեկտուրայի Տոմիոկա քաղաքում տեղական ժամանակով 13:15-ին: Հաղորդվում է, որ 46-ամյա Կիեմի Սայտոն ծառայողական մեքենայով շրջանցնում էր տարածքը, երբ անսպասելի նրա վրա է հարձակվել հիմալայան արջը: Այգու աշխատակցին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքների հետեւանքով նա մահացել է:
Ոստիկանության տվյալներով՝ ողբերգության պատճառը մեքենայի բաց պատուհանն էր: Ներկայումս իրավապահները պարզում են պատահարի մանրամասները:
Տեղական մամուլը գրում է, որ հարձակված արջի հասակը եղել է մոտ 1,7 մետր, կշռել է 160 կգ: Արջը վնասել էր կնոջ որովայնն ու կրծքավանդակը:
Գումմայի սաֆարի-այգին կազմված է յոթ գոտիներից, որտեղ ներկայացված են տարբեր մայրցամաքների կենդանիներ: Համալիրի տարածքով այցելուները տեղաշարժվում են անձնական մեքենայով կամ հատուկ ավտոբուսներով՝ հետեւելով վայրի բնության ներկայացուցիչներին:





























