Չեխիայում տեղական կոմերցիոն ընկերություններին մեկին պատկանող ուղղաթիռ է կործանվել: Այս մասին գրում է Associated Press-ը:

Ըստ Gazeta-ի՝ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Պրահայից 100 կմ հեռավորությամբ, Կազնեյով քաղաքի մերձակայքում:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ուղղաթիռի կործանման հետեւանքով 2 մարդ է զոհվել:

Դեպքի վայրում իրավապահներ եւ փրկարարներ են աշխատում: Պատահարի պատճառները ճշտվում են: