Ամերիկյան Fox News հեռուստաալիքի նախկին տնօրեն Ռոջեր Էյլսը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականն է դարձել: Այս մասին գրում է The New York Times-ը:
Էյլսն անցյալ ամիս ստիպված է եղել հրաժարական ներկայացնել՝ ոտնձգության հետ կապված մեղադրանքների առիթով սկանդալից հետո:
Նա Թրամփին եւ նրա նախընտրական շտաբին խորհրդատվություն է տրամադրելու՝ նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերին նախապատրաստվելու համար, որոնց ընթացքում Թրամփը ստիպված կլինի բանավիճել Հիլարի Քլինթոնի հետ: Երեք բանավեճերից առաջինը նախանշված է սեպտեմբերի 26-ին:
76-ամյա Էյլսը Fox News-ը հիմնադրել է 1996 թվականին եւ այդ ժամանակից ի վեր հեռուստաալիքի անփոփոխ ղեկավարն է եղել:





























