Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունը հաստատել է, որ Շվեդիայում երկրի դեսպան Յարմո Վիինանենն ազատվել է պաշտոնից:
Yle-ի փոխանցմամբ՝ նրան կասկածում են դեսպանության աշխատակիցների եւ հյուրերի նկատմամբ սեռական ոտնձգության մեջ: Գործը կքննեն Ֆինլանդիայի նախագահն ու պետական խորհուրդը: Առայժմ Վիինանենն այլ պաշտոնում է նշանակվել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հեռուստաալիքի լրագրողի հետ հեռախոսազրույցում Վիինանենը պարզաբանել է, որ Ստոքհոլմից իրեն հետ կանչելու հայտարարության մեջ որեւէ հստակ տեղեկություն եւ որոշման պատճառ չի նշվել:





























