Հնդկաստանի Բիհարի նահանգում առնվազն 10 մարդ է զոհվել ինքնաթոր օղու օգտագործման հետեւանքով, հայտնում է   India Blooms-ը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հոպալգանջ նահանգում: Մոտ 18 մարդ արհեստագործական արտադրության ալկոհոլային խմիչք է խմել, ինչից հետո շատերի մոտ ստամոքսի ցավեր եւ փսխուք է սկսվել: 

Հինգ մարդ զոհվել է օգոստոսի 16-ի երեկոյան, եւս հինգը` արդեն  օգոստոսի 16-ի լույս   17-ի գիշերը` հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում:

Իշխանությունները մահվան պատճառները հետաքննող խումբ են ստեղծել եւ հերքում են, թե մարդկանց մահվան պատճառը եղել է ինքնաթոր օղու օգտագործումը: 

Ընթացիկ տարվա ապրիլից նահանգում պաշտոնապես արգելվել է ալկոհոլի վաճառքը եւ օգտագործումը: