Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոյի հաստատմանը գեներալական պաշտոնների կրճատման նախագիծ է ներկայացրել: Նա առաջարկում է գեներալների թիվը կրճատել ավելի քան 2 անգամ՝ հասցնելով 95-ի:

«Նախագահի հանձնարարությամբ նրա հաստատմանն եմ ներկայացրել գեներալական պաշտոնների կրճատման նախագիծը»,- Fecabook-ի իր էջում գրել է Ավակովը:

Նախարարն առաջարկել է սահմանային ծառայության գեներալների թիվը 74-ից հասցնել 14-ի, Ազգային գվարդիայինը՝ 38-ից 18-ի, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ 27-ից 21-ի, Ազգային ոստիկանության եւ ՆԳՆ-ի գեներալների թիվը՝ 57-ից 42-ի:

Նա նշել է, որ կրճատումը կադրային բարեփոխումների անխուսափելի մաս է: