Բոսֆորի նեղուցի հարավային մուտքի մոտ չորաբեռ նավը բախվել է ափային պահպանության նավին, հայտնում է Anadolu գործակալությունը:
Այդ կապակցությամբ նեղուցով նավարկությունն ամբողջությամբ դադարեցվել է:
Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինի խոսքով, հենց ափային պահպանության նավն է մխրճվել չորաբեռ նավի մեջ:
«Փրկարարները փրկել են անձնակազմի վեց անդամից երեքին: Ներկայումս դեռեւս անհայտ է եւս երեք մարդու ճակատագիրը», — հայտնել է Շահինը:
Ներկայումս փրկարարական գործողությունը շարունակվում է:





























