Մեղրատու մեղուները կարող են մարդկանց փրկել քաղցից եւ վտանգավոր հիվանդություններից: Նման եզրակացության են հանգել գիտնականները նոր հետազոտության ընթացքում: 

Մասնագետներն ասում են, որ այդ միջատները բացառիկ արտադրանք են ստեղծում, որը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում: Փորձագետները   պնդում են, որ մեղրը մարդու օրգանիզմի համար կարեւոր գործառույթներ է կատարում: Այն հակավիրուսային հատկանիշներ ունի:   

Մեղուները կարող են էականորեն օգնել մարդկությանը վնասակար այն միկրոօրգանիզմների դեմ պայքարում, որոնք դեղամիջոցների դեմ կայունություն ունեն: Գիտնականների խոսքով, մեղուների մեղրը բացառիկ հատկանիշ ունի, որն ի վիճակի է հակամանրէական ազդեցություն ունենալ: Մասնագետները մտադիր են այդ նեկտարն օգտագործել որպես հակաբիոտիկների նմանակ, հայտնում է VistaNews-ը: