Ջոան Ռոուլինգը երեք նոր գիրք է թողարկում Հարրի Փոթերի տիեզերքի մասին, հայտնում է Time-ը: Պատմվածքների ժողովածուն նվիրված է կախարդական աշխարհի «մութ կողմին»: Սեպտեմբերի 6-ին այն կհրապարակվի էլեկտրոնային տարբերակով, գրքերից յուրաքանչյուրը կարժենա մոտ 3 դոլար:
Այս տեղեկությունը հաստատել է Pottermore պորտալի գլխավոր գործադիր տնօրեն Սյուզան Յուրեվիքսը:
«Իշխանություն, քաղաքականություն եւ տաղտկալի պոլթերգեյսթներ» (Power, Politics And Pesky Poltergeists) ժողովածուն, մասնավորապես, նվիրված է պրոֆեսոր Դոլորես Ամբրիջին եւ նրա «անհոգի արմատներին», ինչպես նաեւ Հոգվարթսում պրոֆեսոր Հորացիոս Սլիզնորթի հարաբերություններին ապագա Վոլան դե Մորթոմի հետ:
«Հերոսություն, ծանր փորձություններ եւ վտանգավոր հոբբի» (Heroism, Hardship and Dangerous Hobbies) ժողովածուն պատմում է Միներվա Մաքգոնահալի եւ Ռիմուսա Լյուպինեի մասին, իսկ «Հոգվարթս. Ոչ լիարժեք եւ ոչ հավաստի ուղեկցորդ» (Hogwarts: An Incomplete and Unreliable Guide) ժողովածուն փոթերիանայի երկրպագուներին թույլ կտա տեղեկանալ հռչակավոր դպրոցի գաղտնիքներին:





























