ԱՄՆ նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփը չի խոչընդոտել իր ընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորթի հրաժարականին, քանի որ վերջինը խոչընդոտ էր դարձել իր ընտրապայքարի համար: Օգոստոսի 19-ին Fox News հեռուստաալիքի եթերում նման բացատրություն է ներկայացրել միլիարդատիրոջ որդի Էրիկ Թրամփը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իմ կարծիքով հայրս չի ուզում, որ իրեն շեղի այն, ինչով Փոլն էր զբաղվում»,- մասնավորապես ասել է Էրիկ Թրամփը:
Թրամփը հայտարարել էր իր ընտրական շտաբի ղեկավարի հրաժարականի մասին, բայց չէր հրապարակել այդ որոշման պատճառները:





























