Սինգապուրում 23 չինացու մոտ հաստատվել է Զիկա վիրուսով վարակումը: Այդ մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով Սինգապուրում Չինաստանի դեսպանատանը: 

Սինգապուրի Առողջապահության նախարարությունը հաստատել է, որ Զիկա վիրուսով վարակվածների թվում 57 օտարերկրացի կա, այդ թվում` 23 մարդ մայրցամաքային Չինաստանից եւ Թայվանից:  Սինգապուրի Առողջապահության նախարարությունը հավելել է, որ բոլոր  57 օտարերկրացիները, որոնք Սինգապուրում Զիկա վիրուսով են վարակվել, «հիվանդության թեթեւ ձեւ են ունեցել» եւ մեծ մասն առողջացել է: