ՀԴԲ-ն ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի եւ Դոնալդ Թրամփի թիմի անդամներին զգուշացրել է օտարերկրյա լրտեսների թիրախում հայտնվելու հնարավորության մասին: Այս մասին հաղորդում է ABC-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Քլինթոնի եւ Թրամփի՝ անվտանգության հարցերով ներկայացուցիչների համար երկու տարբեր ճեպազրույցների ընթացքում զգուշացվել է նման վտանգի մասին:
Չնայած ճեպազրույցները ներկայացվել են որպես նախընտրական արշավների համար սովորական գործընթաց, ամեն դեպքում, ՀԴԲ-ի ներկայացուցիչը խոստովանել է լրտեսության վտանգի հավանականությունը, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից:





























