Շվեդիայի արեւմտյան Տրոլհետտան քաղաքում դիմակավորված շուրջ 60 երիտասարդներ անկարգություններ են հրահրել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով TTELLA պարբերականը:

Քաղաքի թաղամասերից մեկում անկարգությունները տեւում են արդեն երկու գիշեր: Դրանց մասնակիցները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, մեքենաների անվադողեր եւ աղբամաններից թափված աղբ այրել:

Խուլիգանները նաեւ քարե սալիկներ են նետել մի քանի ավտոբուսի ուղղությամբ, ինչի հետեւանքով հարկ է եղել ընդհատել տրանպորտային երթեւեկությունը: Անկարգությունների հեղինակների գործողությունների շարժառիթների կամ պահանջների մասին ոչինչ հայտնի չէ: