«Մոստոտրեստ» ընկերությունը, որը Կերչի նեղուցում կառուցվող կամրջի ենթակապալառուն է, հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում: Այս մասին գրում է Newsru-ն:

Պատժամիջոցների ցուցակի մեջ է ներառվել նաեւ «ՇԳՄ-Մոստ» ըկերությունը, «Գազպրոմ»-ի մի շարք դուստր կազմակերպություններ, մասնավորապես՝ «Մեքենաշինական միավորված գործարաններ»-ը եւ «Գազպրոմ-մեդիա» հոլդինգը: Սեւ ցուցակը համալրվել է նաեւ 17 ֆիզիկական անձանց անուններով, որոնց թվում է ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունում նշել են, որ ԱՄՆ կառավարությունը հերթական անգամ ընդլայնել է ՌԴ այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ցուցակը, որոնց նկատմամաբ Ուկրաինայի հակամարտության հետ կապված գործում են ԱՄՆ տնտեսական միակողմանի պատժամիջոցներ: