Կիեւի մերձակայքում բեռնատարը շրջվել է հեծանվորդների խմբի վրա: Մարզիկներից մեկը զոհվել է, երեքը վերակենդանացման բաժանմունքում են: ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Իգոր Ժդանովը:

«Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Բեռնատարը շրջվել է Բրովարի ֆիզկուլտուրայի բարձրագույն դպրոցի հեծանվորդների խմբի վրա: Մեկ զոհ կա, երեքը վերակենդանացման բաժանմունքում են»,- գրել է նախարարը:

Ժդանովը նշել է, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ՆԳՆ-ի եւ մարզային իշխանությունների հետ համատեղ հատուկ հանձնաժողով է ստեղծել՝ վթարի բոլոր հանգամանքների հետաքննության համար: