«Էրմինա» մրրիկի մոտենալու պատճառով արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել ԱՄՆ երեք նահանգների տարածքում՝ Ֆլորիդա, Ջորջիա ու Հյուսիսային Կարոլինա, այս մասին ասվում է նշված նահանգների նահանագապետների պաշտոնական կայքերում հրապարակված հաղորդագրություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Էրմինան» ձեւավորվել է Մեքսիկական նեղուցի ակվատորիայում օգոստոսի 31-ին, դառնալով Ատլանտիկայում մրրիկների ընթացիկ սեզոնի ութերորդ արեւադարձային փոթորիկը: Մոտ մեկ օր հետո մթնոլորտային երեւույթը հասել է փոթորկի ուժգնության: Հիմա մթնոլորտային երեւույթի էպիկենտրոնում քամու արագությունը գերազանցում է ժամում 20 կմ-ն: Փոթորիկը մոտենում է Ֆլորիդայի ափին՝ ժամում մոտ 20 կմ արագությամբ: Ակնկալվում է, որ այն բնակավայրերին կհասնի ուշ գիշերը: