Պեկինը լուրջ արդյունքներ է ակնկալում ԱՄՆ ու ՉԺՀ նախագահներ Սի Ցզինպինի ու Բարաք Օբամայի հանդիպումից: Այս մասին հայտնել է Չինաստանի ֆինանսների նախարար Չժու Գուանգաօն, փոխանցում է «Սինհուան»:

Նրա խոսքով, երկիրը հույսեր է կապակցում թե՛ երկկողմանի, թե՛ բազմակողմանի ձեւաչափերով քաղաքականության համակարգման հետ: Նա նշել է, որ երկու երկրների տնտեսությունները հիմա սերտ կապակցված են իրար: Երկու երկրներն էլ գիտակցել են,որ իրենց տնտեսական բարեկեցությունը զգալորեն պայմանավորված է երկուստեք զարգացումով

Հիշեցնենք, որ Բարաք Օբաման Չինաստան կժամանի G20 գագաթնաժողովին մասնակցելու համար, որը անցնելու է սեպտեմբերի 4-5-ը Խանչժոու քաղաքում: