Հակառուսաստանյան պատժամիջոցների ընդլայնման մասին ԱՄՆ որոշումը պետք է ուսումնասիրել, բայց սովորաբար նման դեպքերում գործում է փոխադարձության սկզբունքը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը
Նրա խոսքով պետք է դեռ վերլուծել, թե ինչն է ընդլայնվել, «բայց սովորաբար նման դեպքերում գործում է փոխադարձության սկզբունքը»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ պատժամիջոցային հռետորաբանությունը փակուղային ճանապարհ է: «Մենք պատժամիջոցների մասին չենք խոսում»,- ասել է Պեսկովը: «Մենք չենք համարում, որ նման հռետորաբանությունը կառուցողական է, հեռանկարային ու նպաստում է որեւէ խնդրի լուծմանը»,- հավելել է նա:
ԱՄՆ կառավարությունը հերթական անգամ զգալիորեն ընդլայնել է ՌԴ ֆիզիկական ու իրավաբանական անձանց ցուցակը, որոնց նկատմամբ Ուկրաինայում հակամարտության կապակցությամբ գործում են միակողմանի ամերիկյան տնտեսական պատժամիջոցներ, այդ թվում ոլորտային:



























