Սեպտեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Պոտսդամում հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Միխաել Գեորգ Լինկին եւ նրա հետ քննարկել կառույցի օրակարգային հարցեր:
Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է ԺՀՄԻԳ-ի եւ Հայաստանի միջեւ հաստատված արդյունավետ փոխգործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը եւ Միխաել Գեորգ Լինկը մտքեր են փոխանակել ԺՀՄԻԳ գործունեության շուրջ։





























