Պակիստանում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է առնվազն 10 մարդ, եւս 9-ը վիրավորվել է:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել Մարդան քաղաքում, դատարանի շենքի մոտ, հաղորդում է «Սինհուան»:

Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկը սարք է գործ դրել: Որեւէ կազմակերպություն իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: