G20-ը նախ եւ առաջ տնտեսական հարցերի քննարկման հարթակ է եւ չարժե, որ այն խառնվի քաղաքականությանը: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է   RNS-ը:

Նրա խոսքով, այլ խնդիրների քննարկման համար արժե այլ հարթակներ գտնել:  «Փոխանակ զբաղվենք ֆինանսական հարցերով, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների հարցերով, հարկումից խուսափելու հարցերով եւ այլն, անվերջ կվիճենք Սիրիայի խնդիրների կամ համաշխարհային այլ խնդիրների վերաբերյալ, դրանք բավականին շատ են, կսկսենք մերձավորարեւելյան խնդրի մասին բանավիճել… Դրա համար ավելի լավ է այլ հարթակներ գտնել, այլ ֆորումներ, դրանք բավականին շատ են. ՄԱԿ-ը, օրինակ, Անվտանգության Խորհուրդը», — հավելել է Պուտինը: